Հյուրանոցների ամրագրման կենտրոն

 

HYURANOCNER.com

Armenian hotels booking service

Hotels online search

Booking online by credit cards

Secure browsing

Hotels in Armenia

Hotels worldwide

HYURANOCNER.com կայքի օգտագործման պայմաններ, գաղտնիության քաղաքականություն և համաձայնագիր

- Օգտվելով hyuranocner.com կայքի (այսուհետ՝ կայք) օնլայն (առցանց) ծառայություններից՝ դուք համաձայնվում եք ներքոնշյալ բոլոր պայմաններին

• hyuranocner.com կայքում օգտագործվում են առաջնային ծառայություններ մատակարարող համակարգի օնլայն ավիատոմսեր և հյուրանոցներ որոնման, գների համեմատման և ամրագրման ծառայությունները (այսուհետ՝ օնլայն ծառայություններ): Կայքը հանդիսանում է երկրորդային (միջնորդ) հարթակ և ինքնուրույն չի առաջարկում և մատակարարում օնլայն որոնման, գների և համեմատման ծառայություններ

• Ինչպես է աշխատում կայքը

hyuranocner.com կայքը կատարում է օգտվողի վերաուղղորդման ենթածառայություններ հետևյալ եղանակով.

aviatoms.com կայքի օնլայն ծառայությունների միջոցով կայքի օգտվողը կարող է որոնել համապատասխան ուղղությամբ ավիատոմսեր կամ հյուրանոցներ, որից հետո կայքի ենթատիրույթում ստանում է կատարված որոնմանը համապատասխանող տարբեր գնային առաջարկներ, որոնցից կարող է ընտրել առավել հարմարը և անցնել ամրագրման էջ՝ առաջնային ծառայություններ մատակարարող համակարգի կայքում (hyuranocner.com կայքի տիրույթից դուրս):

• hyuranocner.com կայքի որոնման ծառայություններից օգտվող այցելուները վերահասցեավորվում են դեպի առաջնային ծառայություններ մատուցող համակարգի տիրույթ

• hyuranocner.com կայքում և դրա ենթատիրույթներում ցուցադրվող գների համար պատասխանատու է առաջնային ծառայություններ մատուցող համակարգը: aviatoms.com կայքը պատասխանատվություն չի կրում հյուրանոցների կամ ավիատոմսերի գների և դրանց արժույթի համար

• Օնլայն ամրագրման ժամանակ ծագած խնդիրների, անհամապատասխանությունների համար օգտվողը պետք է դիմի համապատասխան ծառայությունը մատուցած համակարգին: hyuranocner.com կայքը չի կրում պատասխանատվություն օնլայն ծառայությունների և դրանց հետ կապված խնդիրների համար

• Կայքի միջոցով կատարվող ամրագրումների ժամանակ գումարի գանձումը կարող է կատարվել՝ կախված առաջնային ծառայություններ մատուցող համակարգում օգտագործվող արտարժույթից: Այն կարող է բերել արտարժույթի սերվերային փոխանակման, որը ենթադրում է նաև կոնվերտացիայի համար որոշակի գումարի գանձում (օր.՝ ԱՄՆ դոլար - Եվրո կամ հակառակը կոնվերտացիայի համար արտարժույթի փոխանակման կոմիսիոն վճարներ)

• Կայքում և դրա ենթատիրույթներում կարող են ցուցադրվել գովազդային հայտարարություններ, որոնց բովանդակության համար hyuranocner.com կայքը պատասխանատվություն չի կրում

Գաղտնիություն

• hyuranocner.com կայքի օնլայն ծառայություններով կատարված ամրագրումները իրականացվում են երրորդ կողմի սերվերներում, որը ենթադրում է օգտվողի տվյալների փոխանցում և մշակում երրորդ կողմի անվտանգ տիրույթում (հյուրանոցի կամ ավիատոմսի ամրագրման համար քաղաքացու տվյալների մշակում, վճարային տվյալներով՝ վճարային Visa, MasterCard կամ այլ քարտից կամ օնլայն դրամապանակից գումարի դուրս բերում և այլն)

• Օնլայն ծառայություններով կատարված ամրագրումների ժամանակ օգտվողի տվյալները գաղտնագրվում են և օգտագործվում միայն SSL Պպրոտոկոլով պաշտպանված https:// տիրույթներում, ինչը երաշխավորում է, որ aviatoms.com կայքով կատարված որոնումից հետո ամրագրումների տվյալները չեն փոխանցվում որևէ կողմին, այլ միայն օգտագործվում են օնլայն ծառայությունների մատակարարման համար:

 

Yerevan Gyumri Tsaghkadzor Sevan Aghveran Jermuk Dilijan Stepanakert Stepanavan

Հյուրանոցներ Հայաստանում - hyuranocner | com

© 2014 hyuranocner|com

hyuranocner|com Hotels online booking central

Website terms of service (user agreement in Armenian)

Privacy policy (in Armenian)

Տուրիստական համագործակցություն

Air tickets in Armenia

Թբիլիսի հյուրանոցներ

Aviatomser online

Avtobus tours